Լրահոս

28.08.2009 10:26


Վրաստանի պաշտպանության նոր նախարարը հանցագո՞րծ է

Հինգշաբթի օրը Վրաստանում մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին, մեկնաբանելով Բաչո Ախալայայի  Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը, ասել է, թե նա համարվում է հանցագործ։
http://www.vesti.az/photos/blank.jpgՍուբարիի խոսքերով՝ Ախալայը «վերջին տարիների ընթացքում մի անգամ  չէ, որ իրեն պահել է մի մարդու նման, ով խախտում է օրենքը և չարաշահում այն»։ Օմբուդսմենը հավելել է, թե կան շատ փաստեր, որպեսզի քրեական գործ հարուցվի պաշտապանության նոր նախարարի դեմ։
Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանը չի բացառել նաև, որ Ախալայաը պաշտպանության նախարար դառնալով՝ «բանակն կօգտագործի ներքաղաքական հարցերը լուծելու համար և  ընդդիմության դեմ»։

Ըստ՝ «АПА»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը