Լրահոս

28.08.2009 10:14


Ադրբեջանի ԱԳՆ. «Հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը ներառված չէ բանակցություններում»

«Հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը ներկա պահին ներառված չէ բանակցային գործընթացում»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլխան Պոլուխովը։ Նա հայտարարել է, որ առայժմ կողմերը քննարկում են հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքները։ «Այն բանից հետո, երբ հիմնարար սկզբունքների շուրջ ձեռք կբերվի պայմանավորվածություն, կսկսվի բանակցությունների նոր փուլը։ Խաղաղապահների տեղակայման հարցը բարդ և խորքային հարց է։ Այն հանդիսանում է ձեռք բերված պայմանավորվածությունների մի մասը»,-ասել է Պոլուխովը։ Անդրադառնալով ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Հայասատանը կարող է ճանաչել ԼՂ անկախությունը, Պոլուխովը ասել է, որ նման հայտարարությունները չեն կարող դրական անդրադարձ ունենալ բանակցային գործընթացի արդյունավետության վրա։

 

Ըստ APA-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը