Լրահոս

22.05.2014 12:26


Սիրիական զորքերն ապստամբներից ազատագրել են Հալեպի հյուսիսային ջէկը

Սիրիական զորքերն ապստամբներից ազատագրել են Հալեպի հյուսիսային ջէկը

Սիրիական զորքերը կոտրել են զինված ընդդիմության պաշտպանական դիրքերը Հալեպի հյուսիսային մասում և ազատել ջէկը։ Այս մասին հայտնել է «Ալ–Մայադին» հեռուստաալիքը։ Զրահատանկային շարասյունը հասել է պաշտպանված շրջանին՝ կենտրոնական քաղաքային բանտի մոտ, որը վերջին մեկուկես տարին գրավել են «Ջեբհաթ ան–Նուսրա» և «Իսլամական ճակատ» խմբավորումների գրոհայինները։ Այնտեղ մոտ 2.5 հազար մարդ է գտնվում, որոնց մեջ կան ընդդիմության կողմնակիցներ։ Խռովարարների՝ բանտը գրավելու գրոհները հակահարված են ստացել։

«Հակառակորդին մարդկային ու տեխնիկական մեծ վնասներ են հասցվել»,–հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը։ Նշվում է նաև, որ Հալեպում բանակի դեմ ավելի քան 20 խմբավորում է կռվում, որոնց կազմում շատ են վարձկանները։

Ըստ «Ալ–Մայադին»–ի՝ ներկայիս գործողության հաջողության դեպքում Սիրիայի հյուսիսային ճակատում իրավիճակը կփոխվի հօգուտ կառավարական բանակի, և զինված ընդդիմության ջախջախումը Հալեպում ժամանակի հարց կդառնա:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը