Չինաստանն առաջարկում է Ասիայում կայուն անվտանգության ռազմավարություն իրականացնել
Համընդգրկուն տարածաշրջանային անվտանգության հայեցակարգը պետք է մշակվի և իրագործվի ասիական տարածաշրջանում: Այս մասին այսօր Շանհայում՝ Ասիայում համագործակցության վստահության խորհրդատվության գագաթաժողովի բացմանը, հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը։
«Մենք պետք է ակտիվ առաջ տանենք ընդհանուր, համընդգրկուն և կայուն անվտանգության հայեցակարգն Ասիայում»,–ասել է Սի Ցզինպինը։ Նրա խոսքերով՝ Ասիայում անվտանգության համակարգը պետք է կառուցվի յուրաքանչյուր պետության սեփական անվտանգության ապահովման իրավունքի հարգանքի վրա՝ անկախ պետության չափերից և հզորությունից։ Նա նաև նշել է՝ տարածաշրջանում անվտանգության համակարգի ոլորտում հարաբերությունները հարկ է կառուցել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ չմիջամտել ներքին գործերին, հարգել ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

Փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն։