Բնապահպանական ոլորտի վերահսկողության վերաբերյալ խոսելիս ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասել է, թե իր հանձնարարականով նախարարությունն ամեն շաբաթ հանրությանը տեղեկատվություն է տրամադրում կատարած աշխատանքների, արձանագրված խախտումների և ընդհանրապես տիրող իրավիճակի վերաբերյալ։
Նա նշել է, թե նախարարությունը կաշկանդված չէ, որ թվեր չներկայացնի կամ իրական տվյալները կոծկի.
-Բնականաբար, եթե կա խախտում, այն մեր կողմից արձանագրվում է, միջոցներ են կիրառվում, և տեղեկատվությունը տրամադրվում է հնարությանը։
Այդուհանդերձ նա նշել է, որ վերահսկողություն հնարավոր չէ իրականացնել ամեն օր՝ ստուգումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ։
Ինչ վերաբերում է անտառներին, նախարարն ասել է, թե անտառշահագործման խնդիրներն իրականացվում են գյուղնախարարության, իսկ անտառվերահսկողութանը՝ բնապահպանության նախարարության միջոցով։
-Այստեղ, այո, մենք տարբեր անտառտնտեսություններ ենք ստուգել, և ստուգման արդյունքում պարզվել են և՛ հատված ծառեր, և՛ քամատապալ, և՛ իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքներ։ Օրենքի պահանջն է, որ եթե վնասի չափը գերազանցում է 400 հազ. դրամը, ապա պետք է համապատասխան ընթացք տալ և գործ հարուցել, ինչն էլ մեր կողմից իրականացվել է,-ասել է Արամ Հարությունյանը։
Բնապահպանական ոլորտը հստակ կառավարվո՞ւմ է

Նա նաև նշել է, որ ոլորտը հստակ կառավարվում է։
7or.am