Աշխարհ

19.05.2014 11:09


Վիետնամից հակաչինական բախումների հետևանքով ՉԺՀ–ի 4 հազար քաղաքացի է տարհանվել

Վիետնամից հակաչինական բախումների հետևանքով ՉԺՀ–ի  4 հազար քաղաքացի է տարհանվել

Այսօրվա դրությամբ՝ ՉԺՀ–ի 4 հազար քաղաքացի է տարհանվել Վիետնամից երկրում անցկացված հակաչինական միջադեպերի հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է տեղական ԶԼՄ–ն։ Իրենց քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար մի քանի հատուկ թռիչքներ են կազմակերպվել և հատուկ նավեր ուղղվել։ Նախօրեին դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել էր, որ Վիետնամում տեղի ունեցած անկարգությունները «կոտրել են ոգին ու չին–վիետնամական կապերի ու համագործակցության պայմանները», և ստեղծված իրավիճակի պատճառով չինական կառավարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին «ժամանակավորապես զերծ մնալ Վիետնամ ուղևորությունից»։

ՉԺՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ «Չինաստանը դադարեցնում է Վիետնամի հետ երկկողմանի ծրագրերի մի մասի իրականացումը»:

Երկրում անկարգությունների հետևանքով երկու չինացի է մահացել, հարյուրից ավելի բնակիչ վնասվածքներ է ստացել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը