–Անչափ կարևոր է, որ վերջին շրջանում ԲՀԿ նախագահ պարոն Ծառուկյանի ելույթները կրում են չափազանց համակարգված ու ծրագրային բնույթ՝ իրենց մեջ ներառելով մեր հասարակությանը հուզող ամենաարդիական խնդիրները, որոնցում մատնանշվում են նաև այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ միասնական գործողությունները:
Այդ գործողությունների կազմակերպման և համակարգման համար պարոն Ծառուկյանը պատրաստ է ներդնել թե՛ իր անձնական, թե՛ ԲՀԿ-ի միջոցներն ու հնարավորությունները, ինչպես նաև աջակցել բոլոր նրանց նախաձեռնություններին, ովքեր պատրաստակամ են իրենց հնարավորությունների ու ունակությունների շրջանակներում միասնաբար լուծել պետության առջև ծառացած սոցիալ-տնտեսական ու քաղաքական դժվարին խնդիրները:
–Ձեր կարծիքով, որո՞նք են այն հիմնական շեշտադրումները, որ հարկ է առանձնացնել։
–Նախևառաջ, պարոն Ծառուկյանի ելույթներում հստակ ուրվագծվում է այն կարևորությունը, որ բոլոր խնդիրների լուծման համար անհրաժեշտ է միասնականություն:
Երկրորդ՝ բոլոր այդ ելույթների և հարցազրույցների մեջ առանցքային տեղ է զբաղեցնում հասարակության շրջանում գերիշխող դարձած հուսահատության մթնոլորտի վերացումը և վստահության ու հավատի վերականգնումը հայրենիքի բարօրության ու ապագայի նկատմամբ:
Երրորդ՝ վստահությունը, որ առկա է հետագա փոփոխությունների նկատմամբ, և հատկապես՝ այն շեշտադրումը, որ այսուհետ ժողովրդի կողմից տրված քվեն է որոշելու, թե ով է լինելու իշխանության կրողը, և այն, որ այլևս իշխանությունները և իշխող քաղաքական ուժը չի կարող իր կամքը պարտադրել ժողովրդին:
Չորրորդ՝ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, հասարակության առաջ ծառացած բոլոր խնդիրների նկատմամբ ուշադրությունը, բիզնես միջավայրի համար բարենպաստ, հավասար պայմանների ստեղծումը, ներդրումների համար գրավիչ և շահավետ միջավայրի ստեղծումը, սահմանամերձ շրջանների և գյուղերի համար հատուկ պայմանների ստեղծումը: Այս բոլոր պայմանների առկայության դեպքում իսպառ կվերանա արտագաղթը՝ իր տեղը զիջելով մեր պետության համար շատ կարևոր ներգաղթին:
–Քառյակի հետ՝ միասնական, ընտրությունների գնալն արդյոք բացահայտ մարտահրավե՞ր չէր գործող իշխանությանը։
–Այդ մարտահրավերը նետված էր վաղուց, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից: ԲՀԿ-ի հետագա բոլոր գործողությունները անպայման հանգեցնելու էին նմանատիպ որևէ ֆորմատի ձևավորման: Կարծում եմ՝ շատ լավ աշխատել է նաև այն թիմը, որը պլանավորում էր այդ գործընթացները: Կարևոր էր, որ ձևավորվեց 4-ի ֆորմատը,միաժամանակ նաև այն, որ ԲՀԿ-ն առանձին ակտիվ բանակցությունների մեջ է ոչխորհրդարանական քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև անհատ գործիչների հետ: Ես վստահ եմ, որ այդ ֆորմատը ավելի կընդլայնվի, ու դա ոչ միայն մարտահրավեր է իշխող քաղաքական կազմակերպությանը, այլ երաշխիք է, որ հաղթանակն անխուսափելի է։ Դա կլինի հերթական համապետական ընտրություններում, թե ավելի շուտ՝ կախված է հետա գազարգացումների ընթացքից:
–Ի՞նչ զարգացումներ են սպասվում։
–Ես վստահ եմ, որ զարգացումները միտված են Հայաստանի Հանրապետությունում կյանքը վերափոխելուն, վստահ եմ, որ նրանք, ովքեր ստանձնել են այդ պարտավորությունը, ի դեմս՝ Գագիկ Ծառուկյանի և նրա համախոհների, կես ճանապարհին չեն կանգնելու և միասնաբար կլուծեն խնդիրներ, որոնք բխում են մեր պետության ու ազգային շահերից:
Գառնիկ Իսագուլյան. «Ծառուկյանի ելույթներում հստակ ուրվագծվում է այն, որ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է միասնականություն»
Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում հնչեցված տեսակետները։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը