Լրահոս

27.08.2009 14:15


Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ

Օգոստոսի 26-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և նույն հանձնաժողովի անդամ Վաչագան Խուրշուդյանին:
Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր: ԼՂՀ ղեկավարը կարևորել է Արցախի հիմնախնդիրը եվրոպական տարբեր ատյաններում ճիշտ և համակարգված ձևով ներկայացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը