Լրահոս

27.08.2009 14:18


Դավիթ Հակոբյանը վրացի սահմանապահների ներխուժումը Շիրակի մարզ մեր երկրի ղեկավարության մեղքն է համարում

Դավիթ Հակոբյանը վրացի սահմանապահների ներխուժումը Շիրակի մարզ մեր երկրի ղեկավարության մեղքն է համարում

- Սա մեր կառավարության թուլության, անզորության, անկարողության արդյունքն է,-«7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով այն լուրերը, թե հայ-վրացական սահմանի՝ Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել, մտել հայկական տարածքներ և հայ գյուղացիներին արգելում են մշակել հողը՝ ասել է Հայաստանի «Մարքսիստական» կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։  

Նրա խոսքերով՝ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները, հատկապես՝ Լոռվա և Շիրակի մարզերի հատվածում, 1920-ից բաց են, և կոորդինատներով վերջնականապես որոշված չէ՝  որ հատվածն է հայկականը։

-Այս առումով կառավարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի, բանակցային գործընթացներ սկսի մեր պետական սահմանը Վրաստանի հետ վերջնականապես ճշգրտելու համար։ Ամեն դեպքում, մենք զիջելու բան չունենք. իրավունք չունենք,-ասել է նա։  

Դավիթ Հակոբյանն այս ներխուժման հիմքում հայ-վրացական հարաբերությունների սրացում չի կանխատեսում։

-Առայժմ Վրաստանը զբաղված է իր տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրներով և մեզ հետ կոնֆլիկտային «սիտուացիաների» մեջ չի մտնի։ Դա հաստատ գիտեմ առայժմ։ Սրանք սահմանային պոռթկումներ են՝ ոչ պլանավորված,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը