ՀԴԿ նախագահ. «Չպետք է թույլ տալ, որ վրացիները լկտիանան»
-Վրացիներն իրենց սովորության համաձայն մեկ-մեկ այնպիսի անհասկանալի քայլեր են կատարում, որ մնում ես զարմացած,-արձագանքելով վերջին օրերին վրացի սահմանապահների կատարած քայլերին՝ «7օր»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
-Իհարկե, կարող է պատահել, որ ընդհանուր համատեքստում իրենց քաղաքականությամբ փորձում են հայերին ճնշել։ Կարծում եմ, որ վրացիների կարողություններն ու հնարավորություններն այնքան սահմանափակ են, չնայած ԱՄՆ-ի և Արևմուտքի ահռելի օգնություններին, որ խոսել նրանց՝ պատերազմ վարելու կարողությունների մասին, անհեթեթություն է,-նկատել է Արամ Սարգսյանն ու հավելել,-պետք է շատ արագ կանխել նրանց նկրտումները և թույլ չտալ, որ այդպես լկտիանան։

7or.am