Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նամակ-դիմում է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով առաջարկում է Մադրիդյան սկզբունքների փոխարեն կիրառել ՀԴԿ-ի առաջարկած «Երևանյան սկզբունքները»։
-Ոմանց զարմանալի կթվա, երբ կողմերը կարծես փորձում են գտնել փոխզիջումային տարբերակ. մենք անհրաժեշտ ենք համարում պատմությանը հանձնել, թվում է, թե, հերթական համաձայնեցված փաստաթուղթը և նոր էջ բացել բանակցային գործընթացում,-հրավիրված ասուլիսում ասել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ապա ներկայացրել իրենց առաջարկած հայեցակարգային նոր մոտեցումները։
Այդ գործընթացները հետևյալն են՝
Հակամարտող կողմերի միջև հաշտության մասին համաձայնագրի ստորագրում, որը գործում է մինչև բուն բանակցությունների ավարտը և հիմք է հանդիսանում միմյանց նկատմամբ թշնամանք սերմանող քարոզչությունից հրաժարվելու համար։
Հատուկ մշակված ծրագրով միջոցառումների իրականացում կողմերի լայն հասարակության միջև վստահության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման համար։
Տնտեսական (թող որ առաջին փուլում՝ միջնորդավորված) համագործակցության ծրագրերի իրականացում, ինչի շնորհիվ ԼՂՀ-ի մասնակցությունը տարածաշրջանային բնույթի նախագծերում նախադրյալներ կստեղծի Ադրբեջանի հետ ուղղակի շփումներ ունենալու համար։
«Երևանյան սկզբունքներ»՝ Մադրիդյանի փոխարեն

7or.am