Ադրբեջանցիները Սեյրան Օհանյանի հայտարարությունից հետո խառնվել են իրար
Ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունն է։ Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել էր, որ հայկական բանակը պատրաստ է պատերազմի։ «Մեր բանակը պատրաստ է հակազդել ցանկացած ագրեսիայի»,-ասել էր ՀՀ պաշտպանության նախարարը։ Անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին՝ Սեյրան Օհանյանը ասել էր, որ «սովորաբար նա, ով ցանկանում է ինչ-որ բան անել, անում է, այլ ոչ թե այդ մասին անընդհատ խոսում»։ Այս հայտարարությանը արձագանքեց Ադրբեջանի ՊՆ-ն, որի լրատվական ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն ասել է, թե Սեյրան Օհանյանը նման հայտարարություններով առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս։ «Կա հակամարտության կարգավորման երկու նճանապարհ՝ խաղաղություն կամ պատերազմ։ Ադրբեջանը կողմնակից է հիմնահարցի խաղաղ լուծմանը։ Սակայն եթե դա տեղի չունենա, ապա մենք ունակ ենք պատերազմելու»,-ասել է Սաբիրօղլուն։