Լրահոս

27.08.2009 11:38


Վան Բայբուրդ. «Դա բացառվում է. ո՞նց կարող են Հայաստանի սահման մտնել վրացի սահմանապահները»

Վան Բայբուրդ. «Դա բացառվում է. ո՞նց կարող են Հայաստանի սահման մտնել վրացի սահմանապահները»

-Ես կարող եմ 100% ասել, որ այդպիսի բան  տեղի չէր կարող ունենալ։ Դա բացառվում է։ Վրաստանի և Հայաստանի միջև սահմանի դեմինտիզացիայի հարցով աշխատանքը գնում և շարունակվում է, բայց որ վրացի սահմանապահները մտնեն Հայաստանի սահման, դա բացառվում է,-«7օր»-ի հետ զրույցում պարզաբանելով այն լուրերը, թե հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել, մտել հայկական տարածքներ և հայ գյուղացիներին արգելում են մշակել հողը՝ ասել է Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը։

Նա նշել է, որ իր ասածը կարող են հաստատել Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները։ Վան Բայբուրդի խոսքերով՝  Հայաստանը և Վրաստանն ունեն մի մեծ թշնամի, որն ուզում է կռվեցնել երկու հարևան երկրներին։

-Որոշ թերթեր, որոշ կազմակերպություններ Հայաստանում ուրիշի երգն են երգում, ու հորինում են հազար ու մի առասպելներ միայն, որ Հայաստանի հետ հարաբերությունները լարվեն։ Աշխարհում միայն մի երկիր է, որ Վրաստանի հերն ուզում է անիծի. դուք գիտեք այդ երկիրը։ Ցավոք, բացի այդ երկրից, աշխարհում էլի մի քանի թերթեր և մի քանի կազմակերպություններ Ռուսաստանի հետ այդ երգը երգում են,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը