Լրահոս

27.08.2009 10:48


Հայ–վրացական սահմանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ կառավարությունում խորհրդակցություն է լինելու

Հայ–վրացական սահմանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ կառավարությունում խորհրդակցություն է լինելու

Հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել, մտել հայկական տարածքներ և հայ գյուղացիներին, ովքեր ունեն  այդ հողերի սեփականության իրավունքի վկայականներ, արգելում են մշակել հողը:

Հարցի վերաբերյալ «7օր»-ը փորձել է տեղեկություն ստանալ ՀՀ ԱԱԾ-ից, որտեղ ասել են, որ հարցը գտնվում է ՀՀ արտգրծնախարարության և դեմարկացիոն հանձնաժողովի իրավասության տակ։ «7օր»–ի ունեցած տեղեկություններով այսօր հարցի վերաբերյալ ՀՀ կառավարությունում խորհրդակցություն է լինելու, իսկ մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ։

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ այդ հատվածների վերաբերյալ բանակցությունների գործընթացը շարունակվում է.

-Բանակցությունները շարունակվում են. դա վերաբերում է այն հատվածին, որը դեռևս համաձայնեցված չէ հանձնաժողովի կողմից։ Ընդհանուր սահմանի մոտ 60-70%-ը համաձայնեցված է, սակայն այդ հատվածները համաձայնեցված չեն։ Հանձնաժողովի հիմնական նպատակն է հասնել լուծումների, որոնց հետևանքով այլևս նման միջադեպեր չեն լինի,-«7օր»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Տիգրան Բալայանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը