Ֆրանսիացիներն ուշացե՞լ են։ Հայաստանում արդեն գրանցվել է «Orange mobile» ապրանքանիշը
2009թ. օգոստոսի 19-ին «Ռեգնում»-ում մի հոդված էր հրապարակվել՝ «Նարնջագույնը կլինի՞, թե՞ չի լինի Հայաստանում. մի ֆրանսիացին երկու ռուսների դեմ» վերնագրով, որտեղ հիմնականում տեղեկատվություն էր հաղորդվում այն մասին, որ բջջային կապի օպերատոր «France Telecom»-ը, որը լիցենզիա էր ստացել Հայաստանում բջջային կապի ծառայություններ մատուցելու համար, շուկայում կներկայանա «Orange mobile» ապրանքանիշով։
«Բրեյվ» իրավաբանական ընկերության տնօրեն Ա. Զոհրաբյանը, որը ներկայացնում է «Колорфул Мобайл» ընկերության շահերը, «Ռեգնում» գործակալությանն ասել է, որ «Orange mobile» առևտրային ապրանքանիշ արդեն գրանցված է և «երկար ժամանակ է՝ օգտագործվում է ՀՀ-ում մեր հաճախորդների կողմից»։
-Որպես ապացույց՝ գոյություն ունի առևտրային ապրանքանիշի գրանցման վկայական՝ տրված ՀՀ ինտելեկտուալ սեփականության գործակալության կողմից 2007թ. հոկտեմբերի 18-ին՝ 12146 համարով,-հավելել է Զոհրաբյանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ռեգնումը»՝ 2008թ. նոյեմբերի 19-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընունել «France Telecom» (ապրանքանիշը՝ «Orange mobile») ընկերությանը, որը Հայաստանում գրանցված է որպես «ФТА Телеком», կապի ծառայություններ մատուցելու համար լիցենզիա տրամադրել։ Դեռևս հոկտեմբերի 7-ին ցուցանշային ընկերությունը, որը պետք է ընտրեր երրորդ բջջային օպերատորին, հաղթող է ճանաչել ֆրանսիական «Orange» ընկերությանը։ «Orange»-ը («France Telecom») ամենաբարձր գինն է առաջարկել՝ 51 մլն 500 000 եվրո։

Ըստ «Ռեգնում»-ի