Լրահոս

27.08.2009 08:00


ՌԴ-ն և ԱՄՆ-ն քննարկել են երկու երկրների նախագահների մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Րյաբկովը և Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Բայրլին չորեքշաբթի օրը Մոսկվայում քննարկել են հուլիսին երկու երկրների նախագահների մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, և առաջիկայում սպասվող երկկողմանի շփումները:
Դիվանագետների հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունում:
Զրույցի ժամանակ քննարկվել են երկկոմանի բնույթի հարցեր, մասնավորապես, երկու երկրների նախագահների մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, և տարբեր մակարդակներում նախատեսվող ռուս-ամերիկյան շփումները, ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Ռուսաստան կատարած այցի արդյունքում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարձակվողական զինուժի կրճատման վեաբերյալ շրջանակային համաձայնագիր է ստորագրվել:
Ըստ "rian.ru"-ի

Այս խորագրի վերջին նյութերը