Աշխարհ

14.05.2014 15:19


Իրանը և «վեցնյակը» սկսել են վերջնական պայմանագրի նախապատրաստումը Վիեննայում

Իրանը և «վեցնյակը» սկսել են վերջնական պայմանագրի նախապատրաստումը Վիեննայում

Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» իրանական միջուկային խնդրով Վիեննայում սկսել են վերջնական պայմանագրի աշխատանքները: Այս մասին այսօր հայտարարել է եվրոպական դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղար Մայքլ Մենը։

2013 թվականի նոյեմբերին «վեցնյակը» և Իրանը Ժնևում համաձայնության եկան Իրանի միջուկային ծրագրի ժամանակավոր դադարեցման շուրջ՝ Իրանի նկատմամբ ԵՄ և ԱՄՆ կողմից պատժամիջոցների մասնակի դադարեցման դիմաց։ Մինչև հունիսի 20-ը պետք է համընդգրկուն համաձայնագիր մշակվի, որը կերաշխավորի իրանական միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչի բացակայությունը։

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաքչին ավելի վաղ հաղորդել էր, որ Իրանը մտադրված է համընդգրկուն համաձայնագրի կնքմանը հունիսի 20-ին։ Արաքչին նշել է նաև, որ բացի բանակցությունների չորրորդ փուլից՝ ևս երկու լրացուցիչ փուլ կլինի հունիսին, մեկն էլ՝ հուլիսին։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը