Աշխարհ

14.05.2014 12:11


Ֆրանսիայի ԱԳՆ. «Իրավիճակն Ուկրաինայում մոտ է քաղաքացիական պատերազմի վերաճելուն»

Ֆրանսիայի ԱԳՆ. «Իրավիճակն Ուկրաինայում մոտ է քաղաքացիական պատերազմի վերաճելուն»

Ուկրաինայում ծայրաստիճան սրված ներքաղաքական իրավիճակը մոտ է քաղաքացիական պատերազմի վերաճելուն։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը։ Նա խուսափել է հստակ պատասխան տալ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակցի այն հարցին՝ արդյոք հիմա չկա՞ Ռուսաստանի, ԱՄՆ–ի, ԵՄ–ի և Ուկրաինայի ներկայիս իշխանությունների միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտություն։

«Այստեղ կա բանակցությունների 2 տարբերակ՝ Ուկրաինայի ներսում և Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և ԵՄ–ի միջև։ Անձամբ ես միշտ կողմ եմ եղել երկխոսությանը, քանի որ այն կանխում է միմյանց չհասկանալը»,–ասել է Ֆաբիուսը։

Այս խորագրի վերջին նյութերը