ՀՀԿ մամուլի խոսնակը հաստատում է, որ Սերժ Սարգսյանը կգնա՛ Աստանա
Հնարավո՞ր է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-2-ին չգնա Աստանա։ Այս մասին «7օր»-ը հետաքրքրվել է ՀՀԿ խմբակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից։
-Բայց ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չպետք է գնա Աստանա։ ԵԱՀԿ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանը կգնա՛։ Նման բան չկա։ Եվ ես համամիտ չեմ նաև փորձագետների այն կարծիքին, թե ղարաբաղյան հարցում ոչ նպաստավոր պայմաններ են հայկական կողմի համար։ Իմ կարծիքով՝ այս վերջին 2 տարին ոչ նպաստավոր են հենց ադրբեջանակա՛ն կողմի համար։ Խորհուրդ կտայի բոլոր այն մարդկանց, ովքեր նամանատիպ՝ պանիկային մոտ հայտարարություններով են հանդես գալիս, ավելի սառը դատել, նոր նման հայտարարություններով հանդես գալ,-պատասխանել է Է. Շարմազանովը։

7or.am