Աշխարհ

13.05.2014 11:54


Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները սկսել են բանակցել միավորվելու շուրջ

Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները սկսել են բանակցել միավորվելու շուրջ

Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները սկսել են միավորվելու վերաբերյալ բանակցությունները: Այս մասին այսօր հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ին ԴԺՀ–ի կառավարության մամուլի ծառայությունը։

Շրջանները կիրակի հանրաքվե էին անցկացրել, որում մեկ հարց էր առաջ քաշվել՝ աջակցո՞ւմ են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պետական ինքնուրույնության ակտին։ Երկու շրջաններում էլ բնակչության մեծամասնությունը դրական էր պատասխանել։

Նախօրեին ԴԺՀ կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը հայտարարել էր Լուգանսկի ժողովրդական հանրապետության հետ միավորվելու մտադրության մասին և դիմել Ռուսաստանին՝ խնդրելով դիտարկել ԴԺՀ–ի՝ Ռուսաստանի կազմ ընդգրկվելու հարցը:

Այս խորագրի վերջին նյութերը