Աշխարհ

12.05.2014 17:00


Յանուկովիչը պահանջել է Կիևի իշխանություններից դադարեցնել ահաբեկչությունը սեփական ժողովրդի նկատմամբ

Յանուկովիչը պահանջել է Կիևի իշխանություններից  դադարեցնել ահաբեկչությունը սեփական ժողովրդի նկատմամբ

Դոնբասի բացարձակ մեծամասնությունը դուրս է եկել ինքնորոշման հանրաքվեի, և նրա արդյունքները չի կարելի արհամարհել։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարության մեջ։

«Եթե չորս ամիս առաջ ինձ ինչ–որ մեկն ասեր, որ Ուկրաինան կկորցնի Ղրիմը, իսկ Օդեսսայում դաժանաբար կսպանվեն ու կհրկիզվեն մարդիկ, և դա նոր Խատինյա կդառնա, Դոնբասում ուկրաինական բանակը կսկսի ռազմական գործողություններ սեփական ժողովրդի դեմ ուղղաթիռների, հրթիռային համալիրների, ականանետների, ռազմատեխնիկայի կիրառմամբ, կսկսվեն խաղաղ բնակչության զանգվածային սպանություններ ապօրինի իշխանությունների հետ անհամաձայնության համար, ես չէի հավատա։ Սթափ դատող մարդու մտքում նման բան չէր կարող ծագել»,–«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ նշել է Յանուկովիչը։

Այս խորագրի վերջին նյութերը