Աշխարհ

12.05.2014 09:44


Լիտվայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Լիտվայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Լիտվայի նախագահական ընտրություններում տեղի կունենա երկրորդ փուլ։ Թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ 50%–ից ավելի ձայն։ Լիտվայի գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի օգտին քվեարկել է ընտրողների 45,83%-ը` երեք անգամ ավելի իր հիմնական մրցակցից: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 25-ին։ Դրան մասնակցելու են Դալյա Գրիբաուսկայտեն և Եվրախորհրդարանի պատգամավոր Զիգմանտաս Բալչիտիսը։

Այս խորագրի վերջին նյութերը