Գազի հարցով տեղի կունենա ՌԴ-ԵՄ-Ուկրաինա եռակողմ հանդիպումը
Gazeta.ru-ի փոխանցմամբ` մայիսի 12-ին Բրյուսելում Ռուսաստանը, Ուկրաինան և ԵՄ-ն գազի հարցով փորձագիտական հանդիպում կունենան:
ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտնել է, որ եռակողմ հանդիպումը դեպարտամենտների ղեկավարների մակարդակով է լինելու: Բացի այդ, ընթանում են նախարարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա մայիսի 16-ին: Կհանդիպեն Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը, նրա ռուսաստանցի գործընկեր Ալեքսանդր Նովակը և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը:
Գազի հարցով տեղի կունենա ՌԴ-ԵՄ-Ուկրաինա եռակողմ հանդիպումը
Gazeta.ru-ի փոխանցմամբ` մայիսի 12-ին Բրյուսելում Ռուսաստանը, Ուկրաինան և ԵՄ-ն գազի հարցով փորձագիտական հանդիպում կունենան:
ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտնել է, որ եռակողմ հանդիպումը դեպարտամենտների ղեկավարների մակարդակով է լինելու:
Բացի այդ, ընթանում են նախարարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա մայիսի 16-ին: Կհանդիպեն Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը, նրա ռուսաստանցի գործընկեր Ալեքսանդր Նովակը և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը: