Երվանդ Բոզոյան. «Ուորլիքի հայտարարությունը կարող է պատերազմի վերսկսման հանգեցնել»
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը Հայաստանի՝ հավասարակշռված քաղաքականությունից հրաժարվելու հետեւանք է եւ կարող է ռազմական գործողությունների վերսկսման հանգեցնել: Այս մասին, iLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով համանախագահ Ուորլիքի եւ դրան հաջորդած՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունները:
Դրանցում, հիշեցնենք, շեշտադրվում է նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտությունը:
Երվանդ Բոզոյանի խոսքով, Ուորլիքն ըստ էության վերաշարադրել է Մադրիդյան սկզբունքները՝ որոշակի խմբագրումներով:
«2007-ի Մադրիդյան սկզբունքները նույնպես թերի էին: Ըստ էության, այնտեղ կային մեզ համար ե՛ւ բարենպաստ, ե՛ւ վտանգավոր կետեր: Մադրիդյան սկզբունքները թույլ էին տալիս, որ հետագա զարգացման ընթացքում, որ կողմը որ ավելի հզորանա տնտեսապես եւ քաղաքականապես, նա կկարողանա շեշտադրումները փոխել իր օգտին» - ասաց Բոզոյանը:
Ըստ քաղաքագետի, սկսած 2007-ից այդ մրցավազքում Հայաստանն ամբողջությամբ տանուլ է տվել: «Սկսած այն բանից, որ 2009-ին Մադրիդյան սկզբունքները խմբագրվեցին՝ հօգուտ Ադրբեջանի, այնուհետեւ՝ էլ ավելի վտանգավոր շեշտադրումներով՝ Կազանում 2011-ին», - նկատեց նա։
Բոզոյանի խոսքով, մինչեւ վերջերս հակամարտության կողմերը եւ միջնորդները լռելյայն համաձայնություն էին հայտնել՝ պահպանելու «ստատուս քվոն»:
«Ստատուս քվոյի պահպանումն օբյեկտիվորեն շահավետ չէր Ադրբեջանին, քանի որ ժամանակն աշխատում է իր դեմ: Բայց մյուս կողմից, «ստատուս քվոն» օգտակար կլիներ մեզ համար, եթե մենք այս ժամանակն օգտագործեինք մեր տնտեսությունը եւ դիրքերը միջազգային ասպարեզում ամրապնդելու ուղղությամբ: Այնինչ, տեղի ունեցավ հակառակը՝ օգտագործելով ժամանակը, Ադրբեջանն ուժեղացավ, իսկ մենք, ճիշտ հակառակը՝ թուլացանք՝ կորցնելով զգալի ռեսուրսներ թե երկրի ներսում, թե դրսում» - ասաց քաղաքագետը:
Ըստ նրա, դրան գումարվեց վերջին մի քանի տարիներին Հայաստանի իշխանությունների կոպտագույն արտաքին քաղաքական սխալը՝ հրաժարումը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հավասարակշռված արտաքին կողմնորոշումից:
«Այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները ձգտում էին ասոցացման Եվրամիության հետ, Ռուսաստանը հստակ ազդակներ ուղարկեց՝ ցույց տալով, որ դա իր շահերից չի բխում: Մասնավորապես, միլիարդավոր դոլար արժողությամբ զենքի վաճառքը Ադրբեջանին, որով ցույց տվեց, որ եթե Հայաստանը շարունակի եվրաասոցացումը, Ռուսաստանը կարող է ապակայունացնել վիճակը ԼՂ հակամարտության գոտում», - հիշեցրեց Բոզոյանը: Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, դեպի Ռուսաստան եւ Մաքսային Միություն ՀՀ իշխանությունների կտրուկ շրջադարձից հետո, Արեւմուտքնն սկսեց մեսիջներ փոխանցել Երեւանին, որ Հայաստանի վարքագիծը անպատասխան չի մնա: Իսկ ուկրաինական ճգնաժամից հետո ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ առաջացած լուրջ լարվածության պայմաններում արդեն Վաշինգթոնը բացահայտ հայտարարում է, որ ստատուս-քվոն ԼՂ հարցում անընդունելի է: «Եւ դեսպան Ուորլիքի հայտարարությունը ցույց է տալիս, որ շեշտադրումները զգալիորեն փոխվել են հօգուտ Ադրբեջանի: Քանի որ Հայաստանն է ձգտում ՄՄ անդամ դառնալ, Հայաստանն է կողմ քվեարկել Ղրիմի անջատմանը Ուկրաինայից, ի տարբերություն Ադրբեջանի», - նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե այս միտումը շարունակվի, ապա Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը կարող է պրոյեկցվել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա եւ հանգեցնել զինված հակամարտության վերսկսման: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանն այժմ ուժեղ դիրքեր չունի եւ չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել ստատուս քվոյից, ինչպես կարող էր անել 90-ականների երկրորդ կեսին: Երվանդ Բոզոյանի կարծիքով, ԼՂ կարգավորման ոլորտում այս տեղաշարժերի վերաբերյալ պետք է կարծիք արտահայտեն նաեւ Հայաստանի քաղաքական ուժերը՝ մասնավորապես, ԱԺ քառյակը: «Կարծում եմ, որ չորս քաղաքական ուժերը այս պարագայում պետք է հստակ միասնական դիրքորոշմամբ հանդես գան, որ իրենց համար այս նոր շեշտադրումներն անընդունելի են: Նրանք պետք է հայտարարեն, որ որպես բանակցային ֆորմատ ընդունելի է 2007-ի Մադրիդյան սկզբունքները», - եզրափակեց մեր զրուցակիցը::
Երվանդ Բոզոյան. «Ուորլիքի հայտարարությունը կարող է պատերազմի վերսկսման հանգեցնել»
Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, դեպի Ռուսաստան եւ Մաքսային Միություն ՀՀ իշխանությունների կտրուկ շրջադարձից հետո, Արեւմուտքնն սկսեց մեսիջներ փոխանցել Երեւանին, որ Հայաստանի վարքագիծը անպատասխան չի մնա: Իսկ ուկրաինական ճգնաժամից հետո ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ առաջացած լուրջ լարվածության պայմաններում արդեն Վաշինգթոնը բացահայտ հայտարարում է, որ ստատուս-քվոն ԼՂ հարցում անընդունելի է: «Եւ դեսպան Ուորլիքի հայտարարությունը ցույց է տալիս, որ շեշտադրումները զգալիորեն փոխվել են հօգուտ Ադրբեջանի: Քանի որ Հայաստանն է ձգտում ՄՄ անդամ դառնալ, Հայաստանն է կողմ քվեարկել Ղրիմի անջատմանը Ուկրաինայից, ի տարբերություն Ադրբեջանի», - նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե այս միտումը շարունակվի, ապա Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը կարող է պրոյեկցվել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա եւ հանգեցնել զինված հակամարտության վերսկսման: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանն այժմ ուժեղ դիրքեր չունի եւ չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել ստատուս քվոյից, ինչպես կարող էր անել 90-ականների երկրորդ կեսին:
Երվանդ Բոզոյանի կարծիքով, ԼՂ կարգավորման ոլորտում այս տեղաշարժերի վերաբերյալ պետք է կարծիք արտահայտեն նաեւ Հայաստանի քաղաքական ուժերը՝ մասնավորապես, ԱԺ քառյակը:
«Կարծում եմ, որ չորս քաղաքական ուժերը այս պարագայում պետք է հստակ միասնական դիրքորոշմամբ հանդես գան, որ իրենց համար այս նոր շեշտադրումներն անընդունելի են: Նրանք պետք է հայտարարեն, որ որպես բանակցային ֆորմատ ընդունելի է 2007-ի Մադրիդյան սկզբունքները», - եզրափակեց մեր զրուցակիցը::
iLur.am