Աշխարհ

08.05.2014 14:23


Լուգանսկում և Դոնեցկում որոշել են հանրաքվեն չհետաձգել

Լուգանսկում և Դոնեցկում որոշել են հանրաքվեն չհետաձգել

Վլադիմիր Պուտինը կոչ է արել դաշնայնացման կողմնակիցներին հետաձգել շրջանների ինքնորոշման հանրաքվեն երկխոսության համար պայմաններ ստեղծելու համար։ Ավելի ուշ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության ծառայության քարտուղարը հայտնել է, որ օրինական հիմքեր հանրաքվեն անցկացնելու համար չկան, և ժամանակացույցի հետաձգումը չի ազդի հատուկ գործողության անցկացման վրա։ Լուգանսկի ժողովրդական հանրապետության հանրային խորհուրդը որոշել է շրջանի կարգավիճակի հանրաքվեն չհետաձգել։ Դոնեցկի շրջանում նույնպես հրաժարվել են հետաձգել հանրաքվեն։ Այս մասին հայտնել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը