Լրահոս

25.01.2011 12:54


Անօթևանների թիվը Հայաստանում մեծացել է

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀ սոցալական ապահովության նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության  պետի տեղակալ Անահիտ Գևորգյանն անդրադարձել է Հայաստանում անօթևանների խնդրիրն և ասել, որ 2000-ականներին, սոցալական վիճակով պայմանավորված, ավելացել է անօթևանների թիվը, սակայն նրանք ստույգ վիճակագրություն չունեն, թե քանի անօթևան կա Երևանում կամ հանրապետությունում՝ ավելացնելով, որ Երևանի փողոցներում 100-ից ավել մարդ է գիշերում։

Անօթևանների խնդիրները լուծելու նպատակով նրանք դիմել են կառավարություն, և արդեն 2006թ.-ից սկսել է գործել թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևանների ժամանակավոր կացարանը։ Կացարանում 60 օրով միաժամանակ կարող է սպասարկվել 60 հոգի։ Առաջին հերթին կացարան դիմած անձը ենթարկվում է բուժզննության, և եթե որևէ վարակիչ հիվանդություն է հայնաբերվում, ապա նա բուժվելու է ուղարկվում համապատասխան մասնագիտացված հաստատություն։ Կացարանում արդեն  առաջին հերթին կարգի են բերում անօթևանների սանիտարական և փաստաթղթային խնդիրները։

Այս տարիների ընթացքում անօթևանների կացարանը սպասարկել է 1262 մարդու, որոնցից 75-ը ստացել է ստացիոնար բուժում, 20 մարդ վերադարձել է ընտանիք, 72-ը տեղափոխվել է տուն-ինտերնատ՝ մշտական բնակության, 24 մարդ տեղավորվել է աշխատանքի և նույնիսկ 2 ամուսնական զույգ է կազմվել։

Նշենք նաև, որ անօթևանների կացարանը առայժմ միակն է Հայաստանում և ֆինանսավորվում է ՀՀ պետբյուջեից՝ տարեկան ստանալով 69 մլն դրամ։  Սակայն բանախոսը նշեց նաև, որ նմանատիպ այլ հաստատությունների կարիքը այժմ շատ է զգացվում։  

Այս խորագրի վերջին նյութերը