Հարցազրույց

07.05.2014 13:57


Տաթևիկ Պողպատյան. «Իշխող ռեժիմի դեմ ակտիվ պայքարողը չպետք է հեռանա»

Տաթևիկ Պողպատյան. «Իշխող ռեժիմի դեմ  ակտիվ պայքարողը չպետք է հեռանա»

–Ասում են՝ երիտասարդը պետք է ըմբոստ լինի: Դուք տարիների ընթացքում գործել եք էդ պատկերացման համաձայն: Ըմբոստությունն ինքնանպատա՞կ է, հանուն ինչի՞ եւ ընդդեմ ինչի՞ ըմբոստանալ:

Ինքնանպատակ ըմբոստությունը, կարծում եմ, ունի զուտ հոգեբանական բացատրություն՝ այն հիմնված է էմոցիայի, այլ ոչ թե բանականության վրա, հետևաբար՝ շատ արագ կարող է բռնկվել և նույնքան արագ էլ մարել:

Երիտասարդը և, առհասարակ՝ մարդը, անկախ տարիքից և սեռից, չպետք է հանդուրժի իր իրավունքների ոտնահարումը՝ լինի դա աշխատանքի վայրում, ուսումնական հաստատությունում, ընտանիքում, ընտրական տեղամասում թե հրապարակում:

Այս ամենն ամրագրված է Սահմանադրությունում և իրավական այլ փաստաթղթերում, և, ի վերջո, սա է հուշում նաև տարրական տրամաբանությունը: Այդ իսկ պատճառով ես չեմ համարում, թե ես ըմբոստ եմ, քանի որ ըմբոստանում են ընդունված՝ գործող որևէ կարգի, օրենքի, նորմի դեմ: Ես հակառակի համար եմ պայքարում՝ հանուն երկրում Սահմանադրական կարգի վերահաստատման և ընդդեմ հակաօրինական իշխանությունների:

–Ի՞նչ կա Հայաստանում, ինչո՞ւ չլքել երկիրը, եթե ամեն ինչ էդքան վատ է, դուք Հայաստանո՞ւմ եք ապրելու, թե՞ պատրաստվում եք մի օր արտագաղթել:

Ոչ, չեմ պատրաստվում, ինձ հետաքրքր է այստեղ ապրելը:

Ինձ համար երկրից հեռանալու՝ ժամանակավորապե՛ս հեռանալու մի պատճառ կարող է լինել՝ ուսումս շարունակելը:

Երկրում, իհարկե, վիճակը, մեղմ ասած՝ լավ չէ, ինչի պատճառով շատերն են գնում, ու դժվար է որևէ մեկին մեղադրել: Սակայն հենց այդ՝ «վատ վիճակի» պատճառով էլ ես այս պահին անգամ ժամանակավորապես չեմ ցանկանում հեռանալ: Կարծում եմ՝ հատկապես իշխող ռեժիմի դեմ ակտիվ պայքարողը չպետք է հեռանա, որովհետև հեռանալով՝ դու կարծես հայտարարում ես, որ հանձնվում ես, այսինքն՝ անձամբ դու պարտվել ես: Մինչդեռ պայքարը շարունակվում է:

Հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս http://www.ilur.am/news/view/28969.html

Այս խորագրի վերջին նյութերը