ՀՀ–ից մեկնածների թիվը ժամանածների թվի համեմատ ավելացել է 4,9 հազարով
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության վերջին տվյալների համաձայն՝ 2010 թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է4,9 հազարով, կամ 19,5 %-ով և կազմել է -29,9 հազար մարդ, իսկ ՀՀ քաղաքացիների մասով՝ -41,2 հազար մարդ:
Դեկտեմբերին միգրացիայի դրական սալդոն կազմել է 16,5 հազար մարդ, նախորդ տարվա դեկտեմբերի 13,7 հազարի դիմաց:
2010 թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 631,0 հազար մարդով, կամ 21,8 %-ով և կազմել է 3520,0 հազար մարդ:
Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 45,4%:
ՀՀ–ից մեկնածների թիվը ժամանածների թվի համեմատ ավելացել է 4,9 հազարով
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության վերջին տվյալների համաձայն՝ 2010 թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,9 հազարով, կամ 19,5 %-ով և կազմել է -29,9 հազար մարդ, իսկ ՀՀ քաղաքացիների մասով՝ -41,2 հազար մարդ:

7or.am