Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի կանոնադրական հանձնախումբն ընդունել է Արցախի ճանաչման բանաձև
«Ասպարեզ» օրաթերթը տեղեկացնում է, որ Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի կանոնադրական հանձնախումբը, 9–ը կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունել է Արցախի ճանաչման AJR 32 բանաձևը։ Համաձայն բանաձևի՝ Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը դիմում է ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին, որպեսզի ընդունեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի անդամ Մայք Կաթոյը բանաձևի հեղինակն է, որին, որպես համահեղինակներ, միացել են նաև Ադրին Նազարյանը, Սքոթ Ուիլքը, Չերըլ Բրոունը, Քաջո Աշաճյանը։ Նախատեսված է, որ մայիսի 8-ին AJR 32 բանաձևը Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի լիագումար նիստի քննարկման նյութը կդառնա։