Լրահոս

05.05.2014 11:04


Հոմսի հին թաղամասերից զինյալների դուրսբերումը հետաձգվել է մայիսի 6-ին

Հոմսի հին թաղամասերից զինյալների դուրսբերումը հետաձգվել է մայիսի 6-ին

Ընդդիմադիր զինյալների դուրսբերումը Հոմսի հին թաղամասերից տեղափոխվել է երեքշաբթի։ Երկարաձգման պատճառը, ըստ նահանգապետ Թալյալ ալ–Բարրազիի, դարձել է «Ջեբհաթ ան–նուսրա» խմբակցության գործողությունը, որը վերահսկում է քաղաքից հյուսիս ընկած շրջանները։

2.5 հազար մարդ, այդ թվում՝ 900 զինյալ, պետք է լքեին Բեբ–Հուդ, Էլ–Քուսուր, Էլ–Համիդիա և Ջուրաթ–էշ–Շիախ թաղամասերը, որտեղ նրանք գտնվում էին երկու տարի շարունակ։ Նրանք կուղղվեն անվտանգ միջանցքով Դեր–էլ–Քաբիրու և Թալբիսու բնակավայրեր Հոմսից հյուսիս։ Շարասյունը կուղեկցեն Սիրիայում ՄԱԿ-ի առաքելությունը և միջնորդական դեր կատարած իրանական դիվանագետները։ Վիրավորներին կտեղափոխի սիրիական համայնքի Կարմիր կիսալուսինը։ Միաժամանակ, կապահովվի 45 քրիստոնյայի տարհանում, որոնք պահվում էին գրոհայինների կողմից Հին Հոմսում, և չեն ազատվել փետրվարի երկօրյա մարդասիրական դադարի ժամանակ։ Տեղի կունենա նաև պատանդների փոխանակում, այսպես կոչված, «Իսլամական ճակատի» և սիրիական բանակի միջև։ Պայմանավորվածությունների կատարման հաջողության դեպքում 48-ժամվա ընթացքում Հոմսի վերահսկողությունն ամբողջությամբ կանցնի կառավարական բանակին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը