Օգոստոսի 25-ին' Ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար: Կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանից դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ իրար են բախվել «ԳԱԶ-24» մակնիշի 07 LS 969 պետհամարանիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի 12 SS 562 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ մեքենաներում գտնվող մյուս մարդիկ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Փրկարարները «ՎԱԶ-2106» ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ Երևանի բնակիչ, 1984 թ. ծնված Արթուր Հովհաննիսյանի դին, որը հանձնել են շտապօգնության բժիշկներին:
Վաղարշապատի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչներ՝ 1971 թ. ծնված Դավիթ և 1987 թ. ծնված Վալյա Ստեփանյանները:
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ՝ 1991 թ. ծնված Շահեն Մանուկյանը, 1989 թ. ծնված Արտյոմ Արոյանը և 2006 թ. ծնված Արսեն Ամիրշատյանը, Շիրակի մարզի Բագրավան համայնքի բնակիչ, 1986 թ. ծնված Ջիվան Գասպարյանը, Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչներ՝ 1973 թ. ծնված Կարինե Գրիգորյանը և 1995 թ. ծնված Գևորգ Ստեփանյանը: Վերջինս բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել:
Ավտովթարի հետևանքով մարդ է զոհվել