Լրահոս

25.01.2011 12:02


Այսօր սկսվում են Բաքու–Թբիլիսի–Ախալքալաք–Կարս նախագծի եռակողմ հանդիպումները

Հունվարի 25-27-ին Թբիլիում տեղի կունենան եռակողմ հանդիպումները՝ կապված Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի նախագծի իրականացման հետ։ Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն՝ հանդիպմանը կմասնակցեն վրացական, ադրբեջանական և թրքական պատվիրակությունները։ Նրա խոսքերով՝ այս երկաթգծի կառուցումը լայնամասշտաբ նախագիծ է, որը Ասիան կկապի Եվրոպայի հետ, ինչպես նաև տնտեսապես ձեռնտու կլինի թե՛ Վրաստանի, թե՛ տարածաշրջանի համար։

Եռակողմ հանդիպման ժամանակ կհստակեցվեն այս նախագծի ֆինանսավորման և տեխնիկական մանրամասները։

Այս խորագրի վերջին նյութերը