Աշխարհ

30.04.2014 10:16


ԱՄՆ պետքարտուղարը Եվրոպային կոչ է արել կրճատել ռուսական գազի սպառումը

ԱՄՆ պետքարտուղարը Եվրոպային կոչ է արել կրճատել ռուսական գազի սպառումը

«Վզգլյադ»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Եվրոպայի երկրներին կրճատել ռուսական գազի սպառումը։

«Օգնելով դիվերսիֆիկացնել էներգառեսուրսները՝ մենք միասին պետք է ավելին անենք, որպեսզի հասնենք նրան, որ եվրոպական երկրները կախված չլինեն Ռուսաստանից»,-Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ «G7»-ի երկրներն Ուկրաինայի հարցով շարունակում են մեծացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների շրջանակը։

Այս խորագրի վերջին նյութերը