Աշխարհ

29.04.2014 12:02


Ուկրաինայի սահմանին զորավարժություններին մասնակցող ՌԴ զորքերը վերադարձվել են իրենց տեղակայման վայրեր

Ուկրաինայի սահմանին զորավարժություններին մասնակցող ՌԴ զորքերը վերադարձվել են իրենց տեղակայման վայրեր

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանին զորավարժություններին մասնակցող ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները վերադարձվել են իրենց մշտական տեղակայման վայրեր։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շոյգուն ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ հեռախոսազրույցում:

«Երբ Ուկրաինայի իշխանությունները հայտնեցին, որ խաղաղ բնակչության դեմ կանոնավոր զորամիավորումներ չեն օգտագործի, ռուսական ստորաբաժանումները վերադարձվեցին իրենց տեղակայման վայրեր»,–ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։ Շոյգուն նաև հերքել է այն տեղեկատվությունը, որ Ուկրաինայի տարածքում գործում են ռուսական դիվերսիոն-հետախուզական խմբեր, որոնք ապակայունացնում են իրավիճակը Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում։

Այս խորագրի վերջին նյութերը