Այսօր Հանրապետության Հրապարակում՝ ՀՀ Կառավարության շենքի դիմաց, բողոքի մեծ ցույց էին կազմակերպել անհատ ձեռներեցները, ապրանք ներմուծողները, Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները։ Պատճառը' ներմուծման գների բարձրացումն է, ավելի ճիշտ՝ հագուստի բեռնափոխադրման գինը մեկ կիլոգրամի համար 4 դոլարից հասել էր 8 դոլարի։ Ցուցարարները բացատրություն էին պահանջում Կառավարությունից։
Նրանցից մի քանիսը դիմում-բողոքը ներկայացրեցին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, ով խոստացավ քննարկել դիմում-բողոքը և պատասխան տալ։ Սակայն ցուցարարները չէին հանգստանում և շարունակում էին կոչեր հնչեցնել իշխանության հասցեին։ «Ամոթ, ամոթ..., հեռացե՛ք», - բացականչում էին ցուցարարները։
Քիչ անց ցուցարարներին մոտեցավ Կառավարության դիմումների ընդունման բաժնի պետ Ալեքսան Ղազարյանը։ Ցուցարարները նրան ներկայացրեցին իրենց անհանգստություններն ու բողոքները՝ կապված մաքսազերծման գների բարձրացման հետ։ Ա.Ղազարյանն էլ նշեց, որ Կառավարությունը գների թանկացման հետ ոչ մի առնչություն չունի, և որ բեռնափոխադրող կազմակերպություններն են իրականացրել այդ քայլը։ Սակայն ցուցարարները պնդում էին, որ նրանք բեռնափոխադրող կազմակերպություններից ճշտել են, որ Կառավարության հրամանով է թանկացում տեղի ունեցել։ Ա. Ղազարյանը հայտնեց նաև, որ ցուցարարները պետք է սպասեն մինչև ժամը 5-ը մինչ նրանք կգտնեն բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչներին, քննարկում կունենան ու պատասխանի մասին կտեղեկացնեն ցուցարարներին։
Ցուցարարներ. «Ամոթ, ամոթ..., հեռացե՛ք»