Բնապահպանության նախարարը դժվարացել է նշել 2011թ. Երևանի կանաչապատման ծավալները
Երևանի կանաչապատման մասին խոսելիս ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասել է, թե քաղաքի գլխավոր հատակագիծը նախատեսում է 20-25 տարվա ծրագիր, որտեղ ներառված են նաև կանաչապատման բոլոր գործառույթները, որոնք մեծ մասամբ քաղաքապետարանինն են։
-Այս պահին ես կդժվարանամ հստակ ասել, թե կանաչապատման ինչ ծավալներ են լինելու, սակայն մենք էլ նախարարության կողմից ծրագրեր ունենք։ Մեր անցյալ տարվա ծրարգրերը վերաբերում էին ՄՀՀ-ի շրջակա տարածքին։ Մենք ևս հարցը մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու,-ասել է Ա.Հարությունյանը և հավելել, որ նախարարությունը մտադիր է ոչ միայն կանաչ տարածքներն ավելացնել, այլև մաքրման որոշակի ծրագրեր իրականացնել և որ անցած տարվա մաքրման ծրագրերից էին Հրազդանի կիրճի աշխատանքները։
Այս տարի այդ աշխատանքները, նախարարի խոսքերով, շարունակվելու են։

7or.am