Աշխարհ

25.04.2014 12:17


Սիրիական զորքերը վերսկսել են առաջխաղացումը Լաթակիայի հյուսիս

Սիրիական զորքերը վերսկսել են առաջխաղացումը Լաթակիայի հյուսիս

Սիրիական զորքերը վերսկսել են գրոհը Լաթակիայի հյուսիսում։ Ինչպես փոխանցում է «Ալ–Մանար» հեռուստաալիքը, ռազմական ստորաբաժանումները նախօրեին սկսել են 1057 և Չալմա բարձունքի գրոհը՝ բռնագրավված գրոհայինների կողմից։ Հրետանին մարտեր է մղում հակառակորդի դիրքերի դեմ Քեսաբ սահմանային քաղաքի Նասր բլրի շրջանում, որը երկրորդ ամիսն է,ինչ գտնվում է զինված ծայրահեղականների ձեռքերում։ Հոմսում կառավարական ուժերը շարունակում են ազատագրել քաղաքի հին հատվածը։ Սիրիական զինծառայողների վերահսկողության տակ է անցել մի քանի կարևոր շենք Բեբ–Խուդ թաղամասում՝ Դախաբի փողոցում և Աբդալլա իբն Մասուդ մզկիթի մոտ։ Ինչպես հաղորդվում է, գրոհայինները մեծ քանակով լքում են զորքերի կողմից շրջափակված շրջանները։ Վերջին 48 ժամվա ընթացքում իշխանությանը 168 մարդ է հանձնվել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը