Լրահոս

23.04.2014 13:28


Մաքսային տուրքերի դադարեցման մասին որոշումն Ուկրաինայի համար ուժի մեջ է մտել

Մաքսային տուրքերի դադարեցման մասին որոշումն Ուկրաինայի համար ուժի մեջ է մտել

ԵՄ–ն այսօրվանից կես տարով միակողմանի կարգով կդադարեցնի մաքսային տուրքերն ուկրաինական ապրանքների համար։ Ներմուծվող տուրքերը չեղյալ են հայտարարվել կամ 95%-ով կրճատվել են մի շարք ապրանքների համար։ Համապատասխան որոշումը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։ Եվրահանձնաժողովը պնդում է, որ առևտրային ժամանակավոր արտոնությունները թույլ կտան ուկրաինացի արտադրողներին տնտեսել տարեկան ավելի քան 400 մլն եվրո։ Դրա հետ մեկտեղ, անկախ փորձագետների գնահատականներով, դա տեղի կունենա միայն ուկրաինական արտահանման անփոփոխ ծավալների պարագայում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը