Աշխարհ

22.04.2014 10:28


ԱՄՆ–ը Սիրիայի նախագահական ընտրությունները որակել է ոչ լեգիտիմ

ԱՄՆ–ը Սիրիայի նախագահական ընտրությունները որակել է ոչ լեգիտիմ

2014 թվականի հունիսին Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունները «ժողովրդավարության տնազ կլինեն»։ Այսպիսի կարծիք է նախօրեին հայտնել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Կարնին՝ մեկնաբանելով Սիրիայի ազգային ժողովի խոսնակ Մուհամմեդ ալ–Լյահամի հայտարարությունը հունիսի 3-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ։

Կարնիի կարծիքով Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ծիծաղի առարկա է դարձնում սեփական նկրտումները՝ հանդիսանալով, իբր, ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդ։

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը համոզված է, որ հունիսյան ընտրությունները կլինեն ոչ լեգիտիմ ո՛չ Սիրիայի ներսում, ոչ էլ նրա սահմաններից դուրս։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը