Լրահոս

19.04.2014 10:30


Եվրոպան պետք է օգնի Կիևին վճարել ռուսական գազի համար

Եվրոպան պետք է օգնի Կիևին վճարել ռուսական գազի համար

Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային՝ հնարավորություններ գտնելու վճարել ռուսական գազի պարտքերը։ Հակառակ դեպքում կարող է նոր «գազային պատերազմ» սկսվել ՌԴ–ի ու Արևմուտքի միջև։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էթթինգերը «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքերով՝ ներկա պահին կարևոր է հաղթահարել գազային ճգնաժամը և ապահովել էներգետիկ անվտանգությունը մյուս ձմեռվա համար։

«Եթե մենք չգտնենք Ուկրաինայի համար հնարավորություն՝ փակելու 2 մլրդ դոլարի պարտքը, ապա վտանգ կառաջանա, որ Ռուսաստանն այլևս մատակարարում չի իրականացնի հանրապետություն»,– առաջարկել է եվրալիազորը։ Նա նշել է նաև, որ Ուկրաինան կարևոր երկիր է, որի տարածքով կապույտ վառելիքը ՌԴ–ից գնում է ԵՄ երկրներ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը