Ուկրաինայի հարցով ընդունվել է քառակողմ հայտարարություն
Երեկ Ժնևում ավարտվել է Ուկրաինայի հարցով քառակողմ` Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը։ Այն տևել է ավելի քան 7 ժամ: newsru.com-ի փոխանցմամբ՝ քննարկումների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։ Կողմերը միակարծիք են Ուկրաինայում իրավիճակի հետագա սրումը կանխելու հարցում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «հանդես գալ կոչով՝ հորդորելով բոլոր զինված անօրինական խմբավորումներին վայր դնել զենքը», ինչպես նաև համաներում հայտարարել Մայդանի ընթացքում բոլոր ձերբակալվածներին՝ բացառությամբ ծանր հանցագործություն կատարածներին: