«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ–ն նավեր է ուղարկելու Բալթիկ ծով։ Դաշինքի ներկայացուցիչը հայտնել է, որ Բալթիկ ծով է ուղարկվելու բազմազգ խմբավորում՝ բաղկացած Նորվեգիայի, Նիդեռլանդների, Բելգիայի և Էստոնիայի նավերից:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը հաստատել էր Ուկրաինայի ճգնաժամի համատեքստում դաշինքի արևելաեվրոպական պետությունների պաշտպանությունն ուժեղացնելու միջոցառումների փաթեթը: Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել էր, որ դաշինքը կունենա «ավելի շատ ինքնաթիռներ օդում, ավելի շատ նավեր ջրում և ավելի ուժեղ պատրաստվածություն ցամաքում»։
ՆԱՏՕ–ն նավեր է ուղարկելու Բալթիկ ծով