Լրահոս

26.11.2010 10:13


Հավաքագրվել է 20 մլն 862 հազ. 733 ԱՄՆ դոլար

Հավաքագրվել է 20 մլն 862 հազ. 733 ԱՄՆ դոլար

Ավարտվեց Հայաստան համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը: Հավաքագրվել է մոտ 20,9 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 13-րդ հեռուստամարաթոնը 12 ժամ շարունակ ուղիղ եթերով հեռարձակվել է Լոս Անջելեսից 2010թ. նոյեմբերի 25-ին, Հայաստանի ժամանակով երեկոյան ժամը 8-ից առավոտյան ժամը 8-ը:

Հեռուստադիտողը Հեռուստամարաթոնին հնարավորություն ուներ դիտելու աշխարհի յուրաքանչյուր անկյունում՝ կաբելային, արբանյակային և ինտերնետային հեռարձակմամբ: Այս տարի Հայաստանում հեռուստամարաթոնը հեռարձակվել է չորս՝ Հ1, Արմենիա, Շանթ և Երկիր Մեդիա հեռուստաալիքներով:

Ընթացիկ տարվա հանգանակությունները կուղղվեն Արցախի գյուղերում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում շարունակվող համապարփակ զարգացման ծրագրին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը