Աշխարհ

16.04.2014 16:17


ՆԱՏՕ–ն ռազմական միջոցներ է ձեռնարկել՝ ի պատասխան ուկրաինական ճգնաժամի

ՆԱՏՕ–ն ռազմական միջոցներ է ձեռնարկել՝ ի պատասխան ուկրաինական ճգնաժամի

ՆԱՏՕ–ն համաձայնեցրել է իր հետագա քայլերը՝ ի պատասխան Ուկրաինայի ճգնաժամի: Այս մասին այսօր հայտնել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը։

«Մենք հենց նոր ընդունել ենք հետագա միջոցները՝ Ուկրաինայի ճգնաժամին արձագանքելու։ Դա նշանակում է ավելի շատ ինքնաթիռներ երկնքում, ավելի շատ նավեր ջրում և ավելի շատ պատրաստվածություն ցամաքում»,–նշել է նա։ Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ ինքնաթիռներն իրականացնելու են ավելի շատ թռիչքներ Բալթյան տարածաշրջանի օդային տարածությունում, ՆԱՏՕ–ի դաշնակիցների նավերը կտեղակայվեն Բալթիկ ծողում, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելքում։

«ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները քայլեր կձեռնարկեն մեր ռազմական պատրաստվածության ամրապնդման, մանևրերի ընդլայնման համար: Պաշտպանության մեր ծրագրերը կամրապնդվեն ու կվերանայվեն»,–ընդգծել է Ռասմուսսենը։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը