Դավութօղլու. «Հայաստանն Ադրբեջանին պետք է նայի որպես բարեկամի»
ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ողջ տարածաշրջան,-հունվարի 24-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրձջանում ելույթ ունենալիս ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Նրա խոսքերով՝ Հարավային Կովկասում անվտանգության և հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է ոչ միայն հայ-թրքական, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում։
Դավութօղլուն նշել է, որ եթե Հայաստանը հարգի ԵԽ բոլոր արժեքները, ապա Եվրոպայի այդ հատվածում խաղաղություն կհաստատվի։
-Կարծում եմ, որ այդ դեպքում հիմնովին կբարելավվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև,-ասել է Դավութօղլուն։
Թուրքիան, նրա խոսքերով, իրեն շրջապատող բոլոր երկրների մեջ իր ընկերներին է տեսնում, և եթե Հայաստանը ևս իր շրջապատում ցանկանում է միայն ընկերներ տեսնել, ապա Ադրբեջանին ևս պետք նայի որպես բարեկամի։
-Թուրքիան պատրաստ է իր հարևանների հետ բաց քննարկել բոլոր հարցերը։ Անցած տարի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները շատ նպատակներ էին հետապնդում,-ասել է Դավութօղլուն։