Պուտինն ու Օբաման հերթական հեռախոսազրույցն են ունեցել
Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախօրեին կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հերթական հեռախոսազրույցը։
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինն ամերիկացի գործընկերոջը կոչ է արել օգտագործել ԱՄՆ-ի հնարավորությունները՝ կանխելու Ուկրաինայում ուժի կիրառումն ու արյունահեղությունը: Պուտինը հայտնել է, որ Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Սլավյանսկի և Ուկրաինայի հարավ-արևելքի մյուս քաղաքներում ծավալվող իրադարձությունները Կիևի իշխանությունների կողմից ռուս և ռուսախոս ազգաբնակչության շահերի հետ հաշվի նստելու ցանկության բացակայության արդյունքն են։ ԱՄՆ նախագահն էլ մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանն աջակցում է այն ուժերին, որոնք ցանկանում են ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում։
Այդուհանդերձ, ՌԴ և ԱՄՆ առաջնորդները պայմանավորվել են շարունակել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման դիվանագիտական ջանքերը:
Պուտինն ու Օբաման հերթական հեռախոսազրույցն են ունեցել
Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախօրեին կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հերթական հեռախոսազրույցը։
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինն ամերիկացի գործընկերոջը կոչ է արել օգտագործել ԱՄՆ-ի հնարավորությունները՝ կանխելու Ուկրաինայում ուժի կիրառումն ու արյունահեղությունը:
Պուտինը հայտնել է, որ Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Սլավյանսկի և Ուկրաինայի հարավ-արևելքի մյուս քաղաքներում ծավալվող իրադարձությունները Կիևի իշխանությունների կողմից ռուս և ռուսախոս ազգաբնակչության շահերի հետ հաշվի նստելու ցանկության բացակայության արդյունքն են։
ԱՄՆ նախագահն էլ մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանն աջակցում է այն ուժերին, որոնք ցանկանում են ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում։
Այդուհանդերձ, ՌԴ և ԱՄՆ առաջնորդները պայմանավորվել են շարունակել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման դիվանագիտական ջանքերը: