Իրանի արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է ավելի մեծ դերակատարում ունենալ համաշխարհային շուկայում՝ չցանկանալով, սակայն, մրցակցել Ռուսաստանի հետ։
«Իրանն այսօր ունի բնական գազի ամենամեծ պաշարներն աշխարհում։ Մենք աշխատում ենք գազատարի շինարարության լայնածավալ նախագծի վրա, որի միջոցով գազն Իրանի հարավից կհասնի հյուսիս-արևմուտք՝ դեպի Թուրքիայի սահման։ Իսկ այնտեղից մենք կկարողանանք արտահանել այն Արևմուտքի երկրներ»,-«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ասել է Նեմաթզադեն։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը չի ցանկանում լինել Ռուսաստանի մրցակիցը։ Նախարարը նաև նշել է, որ Իրանը կարող է դառնալ Եվրոպայի վստահելի և երկարատև գործընկերը։
Իրանը մտադիր է գազ արտահանել Եվրոպա