Լրահոս

14.04.2014 13:59


Ուկրաինայում հնարավոր է՝ երկրի տարածքային ամբողջականության հարցով հանրաքվե անցկացվի

Ուկրաինայում հնարավոր է՝ երկրի տարածքային ամբողջականության հարցով հանրաքվե անցկացվի

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ չի բացառվում երկրի տարածքային ամբողջականության հարցով հանրաքվեի անցկացումը:

«Մենք դեմ չենք հանրաքվե անցկացնելուն»,-ասել է Տուրչինովը:

«Վստահ եմ, որ Ուկրաինայի ժողովրդի ճնշող մեծամասնությունն այդ հանրաքվեին, որը կարող է տեղի ունենալ նախագահական ընտրությունների օրը, հանդես կգա հանուն ամբողջական Ուկրաինայի»,- հայտարարել է Տուրչինովը։

Այս խորագրի վերջին նյութերը