Լրահոս

20.08.2009 15:55


ՀՀ կառավարությունը քննարկել է առողջապահական հարցեր

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախորդ որոշումներից մեկում, որով ընդունվում է Տավուշի մարզի նախկին «Դիլիջանի պոլիկլինիկա» ՓԲԸ տարածքում մասնավոր ընկերության կողմից շուրջ 1.500.00 դոլարին համարժեք դրամի ներդրումային ծրագիր իրականացնելու առաջարկությունը։ Ինչպես տեղեկացնեւմ են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից, որոշումը թույլ կտա ներդրողի հետ սահմանված կարգով կնքել ներդրման իրականացման և նշված շենքում բժշկավերականգնողական կենտրոն ստեղծելու պայմանագիր։ Հաջորդ որոշմամբ փոփոխություն է կատարվել ավելի վաղ ընդունված որոշման մեջ, որի նպատակն է խթանել ընտանեկան բժիշկների անհատական անկախ պրակտիկայի ստեղծումը՝ սահմանելով, որ ստեղծման պահին անհատական պրակտիկա իրականացնող բժիշկը գործունեության առաջին վեց ամսում կարող է հավաքել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բնակչության նվազագույն թույլատրելի թվաքանակի կեսը՝ հաջորդ մեկ տարում այն հավաքելու պայմանով։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը լուծարել է «Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն, որը մասնավորեցվել է 2006թ., բայց հետագայում պայմանագրով նշված պարտավորությունները չեն կատարվել։ Ի վերջո, ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կրկին վերապահվել են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության։
Կառավարությունը երկու շաբաթով հետաձգել է կենսաբանական վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիայի տրամադրումը «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ին։

 

Այս խորագրի վերջին նյութերը