Արամ Հարությունյան. « Սերժ Սարգսյանը մնաց իր իսկ շախմատային քայլի տակ»
Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Հարությունյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ այլևս չի առաջադրվի ՀՀ նախագահ, չի հավակնում նաև վարչապետի պաշտոնին, բայց դրա հետ զուգահեռ՝ ներկայացնում է սահմանադրական փոփոխությունների վիճահարույց նախագիծը։
–Նախագահ չառաջադրվելու հայտարարությունն ավելորդ է, որովհետև սահմանադրական նորմ է, որ 3–րդ անգամ չի կարող առաջադրվել։ Իսկ եթե նկատի ունի հետագայում առաջադրվելը, ապա չեմ կարծում՝ Սերժ Սարգսյանի մտքով անցնի նման պաշտոնավարումից հետո ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվել։ Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնին հավակնություններ չունենալուն, համոզված եմ՝ Սերժ Սարգսյանը փորձում է որքան հնարավոր է՝ ձև անել, թե հավակնություններ չունի՝ ոչիշխանական ուժերի ցասումը մեղմելու նպատակով։ Նա նաև ցանկանում էր ԲՀԿ–ին քառյակից դուրս հանել, բայց, փառք Աստծո, ԲՀԿ–ն իր դիրքերում մնաց, և ապացուցեց, որ անգամ խնամիական կապերը դեր չեն կարող խաղալ քաղաքականության մեջ։
–Իսկ ինչո՞ւ էր այդպես ջանադրաբար ուզում ԲՀԿ–ին «պոկել» քառյակից։
–Իշխանությունները սարսափած են ԲՀԿ–ի դիրքորոշումից։ Եվ այսօր արդեն ֆուտբոլային դիվանագիտությունից մնաց ծակ գնդակը, շախմատայինից՝ զոհաբերված թագուհին, և ցուգցվանգի մեջ հայտնված թագավորը: Սերժ Սարգսյանը մնաց իր իսկ շախմատային քայլի տակ։
–Իսկ սահմանադրական փոփոխություններով ինչի՞ է ուզում հասնել նա։
–Այս փոփոխությունները ներկայացնելով՝ նորից սխալ քայլ կատարեց։ Երևաց, որ Սերժ Սարգսյանը քաղաքականությունից շատ հեռու է, իսկ երբ ընդդիմությունը միասնական է ու բաց է խաղում, նա այլևս անելիք չունի քաղաքականության մեջ։ Ի դեպ, ողբերգություն է, որ այսպիսի երկու քայլանոց պրիմիտիվ հնարքներով նա Հայաստանը ներակայացնում է արտաքին աշխարհում, և պատահական չէ, որ նման ձախողումներ ենք ունեցել։ Երևաց նաև, որ Սերժ Սարգսյանի ամբողջ վերլուծական կենտրոնը կա՛մ չկա, կա՛մ էլ պադվալում է։ Նա իրերի բերումով է հայտնվել նախագահի աթոռին, և, ցավոք, այսպես էլ պետք է լիներ։ Սերժ Սարգյսանն այժմ ցույց է տվել իր թուլությունը, բայց հասկանում ենք, որ նա ինչ–որ ձևով փորձելու է վերարտադրվել։ Սահմանադրական փոփոխություններով ԱԺ նախագահին լիազորություններ տալով՝ նա պառլամենտական մեծամասնության մենաշնորհն է դարձնում իշխանությունը։ Բնական է, որ բոլոր լծակներն էլ կուսակցության նախագահի ձեռքում են լինելու, քանի որ ՀՀԿ–ն՝ որպես այդպիսին, կուսակցություն չէ. ընդամենը ընտանի կենդանիների նման անելու են այն, ինչ իրենց «հրամանատարը» կասի։
–Ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանը հետագա ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել։
–Ըստ էության, նա արդեն որևէ քայլ չունի անելու. այսօր ինչ էլ անի, ի վնաս իրեն է լինելու։ Այսօր իշխանությունը պարտված է, և ընդդիմությունը ընդամենը պետք է սխալ քայլ չանի, լինի միասնական։ Անգամ պետական համակարգի ներսում՝ կլինի զիվորական, թե ոստիկան, իշխանությունը չի վայելում նրանց սերը, և որևէ շերտի մոտ լեգիտիմություն չունի։ Բացի մի քանի հոգուց՝ բոլորն էլ դժգոհ են Սերժ Սարգսյանից։ Որքան շուտ նա աթոռն ազատի, այնքան հենց ի՛ր համար է դա անելու, որովհետև որքան ինքը դա ուշացնում է, այնքան հենց ի՛ր համար է ցավոտ լինելու իշխանափոխությունը։ Ինքը տեղ չի թողել, որ ժողովուրդը կամ քաղաքական ուժերը ներողամիտ գտնվեն։ Հիմա փորձում է իր կառավարումը երկարաձգել, բայց դրանով իրեն ավելի է վտանգի ենթարկում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը